ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԵԲ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Վեբ համակարգեր՝ կառուցված ձեր աշխատանքի տրամաբանությամբ

Երբ պատրաստի CMS-ը կամ ծառայությունը չի համապատասխանում գործընթացին, կառուցում ենք հատուկ համակարգ՝ դերերով, տվյալներով, workflow-ներով և անհրաժեշտ ինտեգրացիաներով։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Համակարգը պետք է հարմարվի աշխատանքին

Ուսումնասիրում ենք, թե ինչպես է աշխատում թիմը՝ ով ինչ է ստեղծում, ստուգում, հաստատում, հրապարակում կամ վերահսկում։

Այդ գործընթացները վերածում ենք պարզ կառավարման միջավայրի՝ պահպանելով իրավասությունների սահմանները և տվյալների ամբողջականությունը։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչ կարող է ներառել անհատական համակարգը

01 · Roles

Դերեր և իրավասություններ

Owner, admin, editor կամ այլ հատուկ դերեր՝ սահմանված գործողություններով։

02 · Workflows

Աշխատանքային հոսքեր

Ստեղծում, հաստատում, մոդերացիա, հրապարակում և կարգավիճակներ։

03 · Data & API

Տվյալներ և ինտեգրացիաներ

Տվյալների բազաներ, API, արտաքին ծառայություններ և ավտոմատ հոսքեր։

ՄՇԱԿՄԱՆ ՄՈԴԵԼԸ

Ինչպես ենք կառուցում հատուկ համակարգը

01

Գործընթացների քարտեզագրում

Ֆիքսում ենք իրական դերերը, գործողություններն ու բացառությունները։

02

Տվյալների մոդել

Սահմանում ենք օբյեկտները, կապերը, կարգավիճակներն ու իրավասությունները։

03

Ինտերֆեյս և backend

Կառուցում ենք պարզ կառավարման միջավայր և վստահելի server-side տրամաբանություն։

04

Թեստավորում և զարգացում

Փորձարկում ենք իրական աշխատանքային սցենարներով և զարգացնում փուլային։

ՔՆՆԱՐԿԵՆՔ ՆԱԽԱԳԻԾԸ

Պատրաստի համակարգը չի համապատասխանում

Նկարագրեք ձեր գործընթացը. կարող ենք նախագծել համակարգը հենց դրա շուրջ։

ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Մուտքեր, կոդ և կառավարում՝ ձեր վերահսկողության տակ

Տեսեք՝ ինչպես ենք մոտենում փոխանցելիությանը, սեփականության վերահսկմանը և գործարկումից հետո աջակցությանը։

Կարդալ ավելին →