CASE STUDY · MULTI-SITE

VA Group — հինգ կայք, մեկ կառավարման համակարգ

Կենտրոնացված մեդիա ենթակառուցվածք, որը կառավարում է հինգ անկախ բրենդավորված կայք՝ մեկ ադմինիստրատիվ միջավայրից։ Հանրային case study-ում բացահայտվում են միայն Axioma-ն և Nexora-ն։

Multi-site Media5 WebsitesCentral AdminAutomation

Նախագծի համառոտ նկարագրություն

Համակարգը նախագծվել է այնպես, որ հինգ առանձին կայքեր կարողանան պահպանել իրենց հանրային ինքնուրույնությունը, իսկ ներքին աշխատանքը կառավարվի մեկ կենտրոնից։ Բովանդակությունը, դերերը, ավտոմատացումը, վերլուծությունը և հրապարակման գործընթացները միավորված են ընդհանուր ադմինիստրատիվ շերտում՝ յուրաքանչյուր կայքի սահմաններն ու կարգավորումները պահպանելով։

ՏեսակMulti-site Media System
Ծավալ5 independent websites
Հրապարակային նախագծերAxioma · Nexora
ԿառավարումCentral Admin

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Խնդիրը

Պետք էր կառավարել հինգ տարբեր հանրային կայք այնպես, որ խմբագրական և տեխնիկական աշխատանքը չբաժանվի հինգ առանձին ադմին համակարգերի միջև։ Միաժամանակ յուրաքանչյուր կայք պետք է պահպանի իր սեփական բրենդը, բովանդակային ուղղությունը և արտաքին անկախությունը։

Մեր լուծումը

Կառուցվել է մեկ կենտրոնացված բազմակայք միջավայր, որտեղ ադմինիստրատորը կարող է կառավարել տարբեր կայքերի նյութերը, ընտրել հրապարակման նպատակային հարթակը, վերահսկել ավտոմատ գործընթացները և տեսնել ընդհանուր ու առանձին վիճակագրություն։ Հանրային մակարդակում կայքերը մնում են ինքնուրույն, իսկ ներքին մակարդակում աշխատում են միասնական ենթակառուցվածքի վրա։

Հիմնական աշխատանքները

  • Հինգ անկախ կայքի կենտրոնացված կառավարում մեկ ադմին միջավայրից
  • Կայք առ կայք բովանդակության բաժանում և հրապարակման վերահսկում
  • SONYA Engine՝ պլանավորված և ավտոմատ գործողությունների համար
  • Auto News և բովանդակության ներմուծման/մշակման աշխատանքային հոսքեր
  • Միասնական վերլուծություն՝ ընդհանուր և առանձին կայքերի ցուցանիշներով
  • API, cron և ֆոնային գործընթացների ինտեգրում
  • Յուրաքանչյուր կայքի համար առանձնացված սոցիալական հրապարակման տրամաբանություն

Ինչ ենք հրապարակայնորեն ցույց տալիս

Համակարգը սպասարկում է հինգ կայք, սակայն case study-ում անվանումով ներկայացվում են միայն Axioma և Nexora նախագծերը։ Մնացած երեք կայքերի անունները և կապը համակարգի հետ հրապարակայնորեն չեն բացահայտվում։

01 · Axioma

Հրապարակային ներկայացվող կայք

VA Group case study-ի շրջանակում Axioma-ն կարող է ցուցադրվել որպես համակարգին միացված առանձին հանրային նախագիծ՝ առանց մյուս չբացահայտվող կայքերի հետ կապը բացելու։

02 · Nexora

Հրապարակային ներկայացվող կայք

Nexora-ն երկրորդ հրապարակային օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես նույն կենտրոնական ենթակառուցվածքը կարող է սպասարկել տարբեր արտաքին նախագծեր։

05 · System layer

Հինգ կայք՝ մեկ տեխնիկական հիմքով

Հիմնական արժեքը ոչ թե հինգ կայքը մեկ էջում ցույց տալն է, այլ մեկ կառավարման, ավտոմատացման և վերլուծական համակարգով նրանց սպասարկումը։

MULTI-SITE ARCHITECTURE

Մի քանի կայք ունենալը պարտադիր չէ նշանակում մի քանի առանձին համակարգ

Կարող ենք նախագծել կենտրոնական կառավարման միջավայր՝ անկախ հանրային նախագծերի համար՝ յուրաքանչյուրի բրենդն ու սահմանները պահպանելով։

ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Մուտքեր, կոդ և կառավարում՝ ձեր վերահսկողության տակ

Տեսեք՝ ինչպես ենք մոտենում փոխանցելիությանը, սեփականության վերահսկմանը և գործարկումից հետո աջակցությանը։

Կարդալ ավելին →