ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Խնդիրը
Խնդիրը միայն լրատվական կայք ստեղծելը չէր։ Անհրաժեշտ էր կառուցել խմբագրության առօրյա աշխատանքի համար հարմար միջավայր՝ տարբեր իրավասություններով օգտատերերով, նյութերի կարգավիճակներով, պլանավորված հրապարակումներով, ավտոմատ ներմուծմամբ և հետագայում ընդլայնվող բազմակայք տրամաբանությամբ։
Մեր լուծումը
Հանրային կայքն ու կառավարման վահանակը միավորվել են մեկ աշխատանքային տրամաբանության մեջ։ Խմբագրական թիմը կարող է վերահսկել նյութի ամբողջ ճանապարհը՝ ստեղծումից և խմբագրումից մինչև պլանավորում, հրապարակում, դիտումների վերահսկում և արտաքին հարթակների համար պատրաստում։
Հիմնական աշխատանքները
- Լրատվական բովանդակության և կատեգորիաների կառավարման համակարգ
- Տարբեր ադմինիստրատորների դերեր, տեսանելիություն և իրավասություններ
- Հրապարակումների ժամանակացույց և SONYA Engine
- Ավտոմատ ներմուծման, կրկնօրինակների ստուգման և մշակման աշխատանքային հոսքեր
- Դիտումների վիճակագրություն և հրապարակումների օպերատիվ կառավարում
- Տեխնիկական SEO, sitemap/news sitemap և սոցիալական հրապարակումների համար Open Graph կառուցվածք